Իրաքի կառավարական ուժերն ազատագրել են Մոսուլի արևելյան հատվածը
INTERNATIONAL NEWSԻրաքի կառավարական ուժերը ազատագրել են Մոսուլի արևելյան հատվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին «Ալ-Ջազիրա»-ին տեղեկացրել են ռազմական աղբյուրները:
«Զինված ուժերը հաջողության են հասել Մոսուլ քաղաքի արևելյան հատվածի ազատագրման հարցում: Հակառակորդը ծանր կորուստներ է կրել մարդկային ուժի և տեխնիկայի առումով»,- ասված է Իրաքի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Անցած աշնանը Իրաքի բանակը հարձակում է սկսել Մոսուլի ուղղությամբ: Ահաբեկիչները կաղի դիմադրություն են ցույց տալիս կառավարական բանակին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



