Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Լիբանանում սիրիահայերի շրջանում Սիրիա վերադառնալու տրամադրություններ են նկատվում

SOCIETY

   Լիբանանում հանգրվանած սիրիահայերի շրջանում Սիրիա վերադառնալու տրամադրություններ են նկատվում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Քարագավորյանը, քանի որ Հալեպում իրավիճակը համեմատաբար հանդարտվել է, դա առիթ է հանդիսացել,  որ Լիբանանում գտնվող շատ սիրիահայեր դիտարկեն Սիրիա վերադառնալու հարցը:

«Այսօր դեռ վաղ է խոսել Սիրիա տեղափոխվողների թվի մասին, սակայն կարող ենք ասել, որ շատերը մեկնում են Սիրիա` տեղում ծանոթանալու իրավիճակին, հասկանալու համար վերադառնալու ինչ հնարավորություններ կան, դիտարկում են իրենց գործը վերականգնելու տարբերակները: Այո, Լիբանանում գտնվող սիրիահայերի շրջանում Հալեպ վերադառնալու տրամադրություններ կան»,-ասաց Մելիք Քարագավորյանը:

Նա նշեց, որ եթե լինեն սիրիահայեր, ովքեր վերջնական որոշում կկայացնեն վերադառնալու, ապա անպայման պետք է նեցուկ կանգնել նրանց:

«Այդ հարցը քննարկվում է Հայ դատի գրասենյակում, մեր ընդհանուր աշխատանքներում օրակարգային հարցերից բացի նաև տեղափոխվող սիրիահայերին աջակցելն է: Մենք հայտնել ենք մեր պատրաստակամությունը և այժմ սպասում ենք Սիրիայի «Շտապ օգնության» մարմնի առաջարկներին: Նրանց հետ ենք աշխատելու, որ աջակցություն տրամադրելու աշխատանքն առավել  համակարգված լինի»,-ասաց Մելիք Քարագավորյանը:

Նրա տեղեկացմամբ, իրենց ունեցած վերջին տվյալներով Լիբանանում բնակվում է 9-10 հազար սիրիահայ: Լիբանանում սիրիահայ փախստականներին աջակցելու գործընթացը բավական համակարգված է իրականացվում: Հենց սկզբից նրանց տրամադրվում են առաջին անհրաժեշտության իրեր, տեղի հայկական կառույցները լուծում են սիրիահայ փախստական ընտանիքների երեխաների կրթության հարցը:

«Փորձում ենք անել հնարավորը, որ ոչ մի երեխա կրթությունից դուրս չմնա: Այսօր չունենք այդպիսի խնդիր, սիրիահայ ընտանիքների գրեթե բոլոր երեխաները տեղավորվել են կրթական հաստատություններում: Նրանք սովորում են հայկական դպրոցներում, անվճար»,-ասաց Մելիք Քարագավորյանը: Նրա խոսքով, Լիբանանի սիրիահայերը հիմնականում խնդիր ունեն բնակարանի և աշխատանքի հետ կապված: Այդ հարցերում որոշակի դժվարություններ կան:

2016 թվականին դեկտեմբերի 12-ին սիրիական տարբեր աղբյուրներ հայտնեցին սիրիական բանակի եւ նրա դաշնակիցների կողմից Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրման ու միացման մասին: Տեղի լրատվամիջոցները հաղորդեցին, որ ժողովուրդը ցնծությամբ տոնում է բազմաչարչար Հալեպի ազատագրումը, Հալեպի հաղթանակը: Ընթացիկ տրավա հունվարի սկզբին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը  մեկնել է Հալեպ, որտեղ պատարագ եւ պատգամ է փոխանցել Հալեպի հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցում: Քառօրյա այցի ընթացքում Արամ Առաջինն իրավիճակին ծանոթանալու եւ  հալեպահայերի կարիքները պատկերացնելու նպատակով եղել է  նաեւ ազգային-եկեղեցական հաստատություններում: Արամ Վեհափառի անունից տարածվեց համայն հայությանն ուղղված կոչ՝ Հալեպի վերականգÕ �ումը, հալեպահայությանը լիարժեք աջակցությունը դարձնել համազգային խնդիր:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe