Աստանայում վերսկսվել են Սիրիայի շուրջ բանակցությունները
INTERNATIONAL NEWS Աստանայում վերսկսվել են Սիրիայի շուրջ բանակցությունները, որոնց մասնակցում են այդ երկրի կառավարության եւ ընդդիմության, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի պատվիրակությունները, ՄԱԿ-ի չգլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան եւ Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Քրոլը՝ դիտորդի կարգավիճակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հանդիպումները վերսկսվել են, աշխատանքը շարունակվում Է,- հայտնել Է դե Միստուրան:- Մենք, ինչպես միշտ, լավատեսորեն ենք տրամադրված»:
Սիրիայի կառավարությունը եւ ընդդիմությունը հունվարի 24-ին դե Միստուրայի միջնորդությամբ կշարունակեն քննարկել Սիրիայում հրադադարի պահպանման մեխանիզմները: Մասնակիցների նաեւ մտադիր են ավարտել այն փաստաթղթի համաձայնեցումը, որն ամրագրում Է զինադադարի ռեժիմը եւ Սիրիայի հակամարտությունը կարգավորելու հանդիպման մասնակիցների տրամադրվածությունը:
Բանակցություններն ընթանում են ծանր ու լարված, սիրիական հակամարտության տարիների ընթացքում բազմաթիվ չլուծված հարցեր ու փոխադարձ պահանջներ են կուտակվել: Ուստի բացառված չԷ, որ բանակցությունները շարունակվեն նախատեսվածից ավելի երկար, սակայն հանդիպումը եւս մեկ օրով երկարացնելու մասին առայժմ խոսք չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



