Պենտագոնի ղեկավարը Ստոլտենբերգին հավաստել Է ՆԱՏՕ-ի կարեւորությունն ԱՄՆ-ի համար
INTERNATIONAL NEWS Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հեռախոսազրույց Է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում հավաստել Է ԱՄՆ-ի համար Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւորությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին այս մասին հայտնել Է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը:
«Նրանք քննարկել են ընդհանուր արժեքների կարեւորությունը, եւ նախարարն ընդգծել Է, որ այդ արժեքների պաշտպանության համար դաշնակիցներ որոնելիս ԱՄՆ-ը միշտ դիմում Է Եվրոպային»,- նշել Է Դեւիսը:
Նա հավելել Է, որ Մեթիսը եւ Ստոլտենբերգը պայմանավորվել են շարունակել կոնսուլտացիաները, ինչպես նաեւ բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը ծրագրված Է փետրվարին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



