Աշխարհը պատմական նոր դարաշրջան Է թեւակոխում. Մերկել
INTERNATIONAL NEWS Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել Է համաձայնել Է, որ աշխարհը պատմական նոր դարաշրջան Է թեւակոխում: Ընդսմին նա հայտարարել Է, որ ոչ թե պոպուլիզմը, բեւեռացումը եւ մեկուսացումը, այլ բաց լիենլը կդառնա համաշխարհային այնպիսի խնդիրների լուծումը, ինչպիսին, օրինակ, գլոբալիզացիան Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Կարծում եմ, որ Գերմանիայի միավորումից, սառը պատերազմի ավարտից քառորդ դար անց հնարավոր Է՝ նոր պատմական դարաշրջանի փոխարինումը մեկ ուրիշով»,- ասել Է Մերկելը:
«Մենք ոչինչ չենք ստանա՝ փորձելով հիմնախնդիրները լուծել բեւեռացման եւ պոպուլիզմի ճանապարհով: Մենք պետք Է ցույց տանք, որ հավատարիմ ենք մեր ազգի հիմնական սկզբունքներին»,- հավելել Է նա:
Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել Է, որ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելը ուղենիշ Է, որը վերջ դրեց 20-րդ դարի աշխարհակարգին. «Թրամփի ընտրվելով 20-րդ դարի հին աշխարհը վերջապես անցյալում մնաց», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



