«Վաղը կհայտարարեմ ՀՀԿ-ից դուրս գալու մասին». Հովիկ Աբրահամյան
POLITICSՀայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ հեռանում է ՀՀԿ-ից:
«Ես վաղը կհայտարարեմ, որ դուրս եմ գալիս Հանրապետականից»,-ասաց նա։
ՀՀԿ փոխնախագահը հրաժարվեց նշել ՀՀԿ-ից հեռանալու պատճառը՝ խոստանալով այդ մասին խոսել ավելի ուշ:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ միանում է իր խնամի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դաշինքին, Հովիկ Աբրահամյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ոչ, նման որոշում չունեմ հիմա, բայց որ ես քաղաքականությունով եմ զբաղվելու, դա փաստ է»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



