Իտալիայում հյուրանոցի փլատակներում զոհվածների թիվը հասել Է 9-ի
SOCIETY Ձնահյուսի հետեւանքով, որը Իտալիայի կենտրոնական մասի Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում ծածկել Է Rigopiano di Farindola հյուրանոցը, զոհվածների թիվը հասել Է 9-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANSA գործակալությունը:
Նրա տվյալներով՝ զոհվածների թվում Է հյուրանոցի այն աշխատակցի քույրը, որին փրկել Էին ողբերգության առաջին իսկ օրը: Նա ողջ Էր մնացել, որովհետեւ ձնահյուսի իջնելու պահին գտնվում Էր հյուրանոցից դուրս:
Ձնահյուսը, որը հրահրվել Էր ստորգետնյա ցնցումներով ու ձյան առատ տեղումներով, ծովի մակերեւույթից 1,2 հազար մետր բարձրության վրա գտնվող հյուրանոցի վրա Էր իջել հունվարի 18-ի երեկոյան՝ ամբողջովին ծածկելով չորսհարկանի շենքը: Ավելի վաղ հայտնել Էին յոթ զոհվածների մասին: Փրկվել Է 11 մարդ, անհայտ կորած Է համարվում 20 հոգի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



