Խոսրով Հարությունյանը չի բացառում առաջիկայում համագործակցությունը որեւէ ուժի հետ
POLITICSՀանրապետական կուսակցության ցուցակում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի լինել չլինելը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ կուսակցության վարկանիշի վրա: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, արդեն իսկ հայտարարվել է, որ Հանրապետական կուսակցության հաջողության դեպքում Կարեն Կարապետյանը կրկին մնալու է իր պաշտոնում:
Անդրադառնալով ընտրություններին Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության մասնակցելու ձեւաչափին՝ նա նշեց, որ կուսակցությունն առանձին չի ներկայանա, քանի որ նման կարողություններ չունի: «Առաջիկայում համագործակցության ամենատարբեր ֆորմատներ են հնարավոր, իսկ առաջարկների մասով քննարկումներ են ընթանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հավելեց բանախոսը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



