Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող հանդիպումը
INTERNATIONAL NEWS Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Անկարայի դիվանագիտական մի աղբյուր:
Հունվարի 24-ին Ղազախստանի մայրաքաղաքում Մոսկվայի, Անկարայի եւ Թեհրանի միջնորդությամբ կոնսուլտացիների երկրորդ օրն Է ընթանում պաշտոնական Դամասկոսի եւ սիրիական զինված ընդդիմության միջեւ:
«Մեր նախարարն այսօր հեռախոսային բանակցություններ Է վարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը կարծիքներ են փոխանակել Աստանայում շարունակվող բանակցությունների շուրջ»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



