Թեյը ատամների հզոր «պաշտպան»
LIFEՍտոմատոլոգները պնդում են, որ օրական երեքից-չորս բաժակ թեյը կարող է ատամների էմալը պաշտպանել քայքայումից: Նրանք առավել օգտակար են համարում սև թեյը: Այն նվազեցնում է կարիեսի ռիսկը:
Մասնագետները պնդում են, որ նույնիսկ շաքարը չի կարող խանգարել թեյի բարենպաստ ազդեցությանը: Ինչ վերաբերում է կանաչ թեյին, այն նույնպես արդյունավետ է, նաև պայքարում է բերանի տհաճ հոտի դեմ:

Բերանի խոռոչի հայտնի մանրէները, կապի մեջ են մտնում ածխաջրերի հետ: Քիմիական ռեակցիայի արդյունքում թթու է արտադրվում, որը ոչնչացնում է ատամի էմալը: Թեյը ունակ է թեթևացնել բորբոքումները, կանխել բակտերիաների աճը:

Գիտնականները բազմիցս ապացուցել են, որ թեյը պարունակում է անտիօքսիդանտներ, ֆլավոնոիդներ: Իսկ դրանք հակաբակտերիալ հատկություններ ունեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



