61-ամյա Մել Գիբսոնը հայր Է դարձել իններորդ անգամ
LIFE Ծնվել Է ամերիկա-ավստրալացի դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնի իններորդ երեխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, People հրատարակությանը հայտնել Է դերասանի ներկայացուցիչը:
61-ամյա Գիբսոնի սիրեցյալը՝ 25-ամյա սցենարիստ Ռոզալինդ Ռոսը, տղա Է ունեցել Լոս Անջելեսում: Նրան անվանել են Լարս Ջերարդ: Դերասանն սկսել Է Ռոսի հետ հանդիպել երկու տարի առաջ: Վերջինիս համար այս երեխան առաջինն Է դարձել:
Բացի նորածին Լարսից, Գիբսոնը երկու դուստր եւ վեց որդի ունի: Ռոբին Մուրի հետ ամուսնությունից ծնվել են Հաննան (1980 թվականին), երկվորյակներ Էդվարդը եւ Քրիստիանը (1982 թ.) եւ Թոմասը (1999 թ.): Ամուսինները բաժանվել են 2011 թվականին:
Ամուսնալուծության գործընթացի ժամանակ Գիբսոնն սկսել Է հանդիպել ռուսաստանցի Օքսանա Գրիգորեւայի հետ: 2009 թվականի հոկտեմբերին ծնվել Է նրանց Լյուսիա անունով դուստրը: Շուտով Գրիգորեւան դերասանին մեղադրել Է ընտանեկան բռնության մեջ, եւ զույգը բաժանվել Է:
Մել Գիբսոնը դերասան Է, ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր, «Օսկար»-ի երկու եւ «Ոսկե գլոբուս»-ի մեկ մրցանակների դափնեկիր: Նա նկարահանվել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Մեւերիք», «Ինչ են ցանկանում կանայք» ժապավենները, ինչպես նաեւ «Խելահեղ Մաքսը» եռերգությունում եւ «Խիզախ սիրտը» կինոնկարում, որի ռեժիսորն ինքն Է եղել:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



