Փարիզում հայտնվել են առաջին անվարորդ ավտոբուսները
SOCIETY Փարիզի իշխանությունները քաղաքում գործարկել են երկու անվարորդ փոքր ավտոբուսներ՝ Էլեկտրական շարժիչներով: Առայժմ այս նախագիծը համարվում Է փորձարարական, բայց դրա հաջողության դեպքում քաղաքի իշխանությունները պատրաստ են հետագայում Էլ զարգացնել այդ փոխադրամիջոցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկու ավտոբուսներն Էլ երթեւեկում են Փարիզի 13-րդ օկրուգում՝ Լիոնի կայարանի եւ Աուստեռլիցի կայարանի միջեւ: Դրանք շարժվում են բացառապես առանձնացված գծով, որով այլ փոխադրամիջոց չի երթեւեկում:
Ավտոբուսներից յուրաքանչյուրը հիշեցնում Է ոչ մեծ սնդուկ անիվների վրա եւ տեղավորում Է 12 մարդ: Այն հանդերձված Է լազերային հեռաչափերով եւ ամբողջ պարագծով տեղակայված բազմաթիվ խցիկներով՝ մարդկանց եւ ավտոմեքենաների հետ բախումները կանխելու համար:
Ավտոբուսները ոչ միայն վարորդ, այլեւ վառ արտահայտված առջեւի եւ հետեւի մաս չունեն: Ժամանելով նշանակման վայր՝ այն կարող Է, առանց շրջադարձման, միանգամից շարժվել հետ՝ ֆունիկուլյորի վագոնի նման:
Փարիզի փոխքաղաքագլուխ Ժան Լուի Միսիկան լրագրողներին հայտարարել Է, որ անվարորդ փոխադրամիջոցները շուտով հեղափոխություն կկատարեն քաղաքային տրանսպորտի աշխարհում եւ լիովին կփոխեն մարդկանց կյանքը մեծ քաղաքներում:
Հեռանկարում քաղաքային իշխանությունները հուսով են նման ավտոբուսներով փոխարինել արվարձանային գնացքները, որոնք Փարիզի մերձակա ոչ մեծ քաղաքները միացնում են մեգապոլիսի հետ: Փորձի արդյունքները կամփոփեն երեք ամիս հետո:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



