Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Արման Խարազյան. «12 տարեկանից ստիպված եմ եղել աշխատել գործարանում՝ ընտանիքիս օգնելու համար»

PHOTO

Tert.am Life-ը գրում է.

Հաղորդավար Արման Խարազյանին հեռուստադիտողը  ճանաչում է մոտ 4 տարի: Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո Արմանը մեկնել է Մոսկվա, որտեղ սովորել է Կառավարման ակադեմիայում: Այնուհետև փորձաշրջան է անցել տեղի բժշկական կենտրոններից մեկում և 9 տարի աշխատել այնտեղ: Այդ ընթացքում աշխատանքի բերումով  համագործակցել է Ռուսաստանի մի շարք հեռուստաընկերությունների հետ:

Հայաստան վերադառնալուց հետո այստեղ էլ է զբաղվել բժշկական մարքեթինգով. վարել է «Բիո ռիթմ» բժշկական հաղորդումը: Այժմ ներկայանում է «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում, որի ժամանակ զրույցներ է ունենում հայտնի մարդկանց հետ:

Tert.am Life-ը հաղորդավարի հետ զրուցել է անցած ճանապարհի մասին:

- Արման, երկար տարիներ զբաղվել եք բժշկական մարքեթինգով: Թեև աշխատանքի բերումով հյուրընկալվել եք մի շարք հեռուստանախագծերի, թվում էր՝ Ձեր գործունեությունը չի առնչվում հաղորդավարական գործին: Ինչպե՞ս ստացվեց անցումը հյուրի կարգավիճակից հաղորդավարի:

- Հեռուստատեսությունում հայտնվելս պատահական է եղել: Երկար տարիներ «21TV» հեռուստաընկերության հետ համագործակցություն ենք ունեցել, հետո հաղորդում պատրաստելու առաջարկ ստացա, որը երկար ժամանակ քննարկում էինք: Սկզբնական փուլում ինքս էլ չէի պատկերացնում՝ ինչպես է դա լինելու. մինչև այդ մտքովս էլ չի անցնել ներկայանալ որպես հաղորդավար:

Երբ հյուրընկալվում ես ինչ-որ հաղորդաշարի, ծանոթ ես թեմային, հարցերի շրջանակին, պատրաստվում ես քո մասով ու չես էլ պատկերացնում, ինչ մեծ աշխատանք է տարվում մինչև հաղորդման նկարահանումը: Ես չէի պատկերացնում, որ դա այդքան ծավալուն աշխատանք է: Պետք է պատրաստվես, «մարսես» թեման, որպեսզի զավեշտալի իրավիճակում չհայտնվես:

- Ի՞նչ ճանապարհ եք անցել «Բիո ռիթմից» մինչև «Բացարձակ արժեք»:

- Բժշկության ոլորտն ինձ հոգեհարազատ էր, քանի որ երկար տարիներ  զբաղվել եմ բժշկական մարքեթինգով և PR-ով, սակայն ունեի մտավախություններ, քանի որ երբևէ չէի եղել եթերում: Նախապատրաստական աշխատանքներից հետո ինձ վստահեցրին, որ կկարողանամ, և հայտնվեցի եթերում: 2 տարի վարեցի «Բիո ռիթմը»: Դրանից հետո առաջարկ ստացա Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման պրոդյուսեր ու ղեկավար Արամ Հարությունյանից վարել «Բացարձակ արժեքը»:

Ինձ համար հետաքրքիր էր այս ձևաչափը, քանի որ պետք է ներկայացնեինք հանրային ճանաչում ունեցող մարդկանց: Այս անգամ հանդես եկա ոչ թե միայնակ, այլ գրող, հրապարակախոս Արմեն Շեկոյանի հետ: Մտածում  էի՝ նրանից սովորելու բան կունենամ: Որոշ ժամանակ միասին վարեցինք «Բացարձակ արժեքը», և հասկացա, որ շատ հարցերի ընկալման հետ կապված սերունդների տարբերությունն այնքան մեծ է, որ անհնար է միասին աշխատելը, և որոշեցի դուրս գալ՝ տեղս զիջելով Արմեն Շեկոյանին:

Որոշ ժամանակ անց նոր առաջարկ ստացա Արամ Հարությունյանից՝ մենակ վարել «Բացարձակ արժեքը»: Համաձայնեցի, քանի որ այստեղ մենակ էի, կարող էի ուղղել այն հարցերը, որոնք ինձ էին հետաքրքիր  ու  նաև նոր սերնդին. հյուրերի համար բացարձակ արժեք համարվող արժեքը հասկանալու իմ ճանապարհն ունեի: Հիմա ինքս եմ հրավիրում հյուրերին, ինչն ինձ համար ավելի հետաքրքիր է:

-Արմեն Շեկոյանի հետ հարաբերությունները կոնֆլիկտայի՞ն էին:

- Ես կոնֆլիկտային մարդ չեմ: Կոնֆլիկտներ որպես այդպիսին չեն եղել, ուղղակի կար 2 սերունդների հայացքների, տեսակետների ու հետաքրքրող հարցերի տարբերություն:

- Ձևաչափի փոփոխությանը որքանո՞վ էր դժվար ադապտանալը:

- Դժվար չէր, ուղղակի աշխատատար է: Հարցաշարն ինքս եմ կազմում: Եթե ուզում ես խորքային պատասխաններ ստանալ, պետք է ճանաչես հյուրիդ: Դա պատասխանատու գործ  է: Լինում են դեպքեր, երբ զրուցակիցդ չի ուզում խոսել այս կամ այն թեմայով, պետք է ճանաչես նրան, տրամադրես զրույցին, որպեսզի ստանաս այն հարցերի պատասխանները, որոնք ակնկալում եք դու և հեռուստադիտողը:

«Բացարձակ արժեքն» ինձ համար հետաքրքիր է այն առումով, որ հյուրերը տարբեր ոլորտներից են լինում, ես մշտապես ուսումնասիրություններ եմ կատարում, փորձում եմ հաղորդման շրջանակներում իմ հյուրերին բացահայտել այլ կողմերից, որոնց մասին նրանք երբեք չեն խոսել, կամ այդ խոսակցությունները եղել են ասեկոսեների մակարդակով:  Եվ, ամենակարևորը, հարցազրույցի ժանրն այս ֆորմատով  ինձ շատ հետաքրքիր է. ամեն ծրագրից հետո ես ինքս շատ բան եմ սովորում հեռուստատեսության մեջ ամենաբարդ, ամենապատասխանատու այս ժանրի գաղտնիքների, կուլտուրայի մասին:

- Որո՞նք են եղել ամենատպավորիչ հաղորդումները:

- Գագիկ Սուրենյանի, Ջիվան Գասպարյանի, Արմեն Ամիրյանի թողարկումները: Էդուարդ Շարմազանովի հետ հաղորդումը դեռ չի հեռարձակվել, սակայն շատ տպավորիչ է, կարծում եմ կարժանանա մարդկանց ուշադրությանը: Գիտեք, ես իմ յուրաքանչյուր հյուրի հետ հանդիպմանը պատրաստվելիս առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ հենց նա է ամենակարևոր հյուրը: Սա հյուրին հաճոյանալու փորձ չէ. ուղղակի հարգանք է թե´ հյուրի, թե´ աշխատանքի հանդեպ:

- Ո՞վ է եղել ամենաբարդ հյուրը և ինչո՞ւ:

- Էդուարդ Շարմազանովը: Պատասխանատու էր, քանի որ, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, հաղորդմանը քաղաքական գործչի հյուրընկալելուց առաջ պարտավոր ես ուսումնասիրել ոլորտը, նրա անցած ճանապարհը, քաղաքական հայացքները, դիրքորոշումները, անձնական կյանքը: Կարծում եմ՝ պատվով անցա այդ թողարկումը: Հյուրի կարծիքը կիմանամ եթերից հետո:

- Հաղորդավարի կարիերան ենթադրում է նաև հայտնիություն: Ի՞նչ է Ձեզ տվել հայտնիությունը:

- Այս ոլորտն ինձ տվել է ինքս ինձ վրա աշխատելու, ավելիին ձգտելու ստիմուլ: Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ մի օր հեռուստաէկրանից կողջունեմ հեռուստադիտողին, ինչ այլևս իրականություն է:

Այն մարդկանցից եմ, որոնք սեփական ուժերով 0-ից սկսել են իրենց գործունեության ճանապարհը: 12 տարեկանից ստիպված եմ եղել աշխատել ընտանիքիս օգնելու համար: Գործարանում հաստոցներն էի յուղում: Տարբեր աշխատանքներ եմ արել: Երեկոյան ժամը 7-ին էի ավարտում աշխատանքս` շատ դեպքերում բաց թողնելով դպրոցի դասերը, սակայն  գիտեի՝ ինչու եմ դա անում և սիրով էի անում:

Հիմա ես ունեմ այն, ինչ ունեմ: Հայտնի եմ, թե ոչ, չեմ կարող ասել. ուղղակի իմ իրականացրած աշխատանքի արդյունքում մարդիկ ճանաչում են ինձ: Հայտնի լինելու մասին չեմ էլ ուզում մտահոգվել: Հիմա ես գործ եմ անում, այ եթե հետո իմ արած գործերը խոսեն իմ մասին, գուցե կհասկանամ, որ մարդկանց հայտնի եմ դարձել իմ կատարած աշխատանքով:

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Արմանի անձնական արխիվից

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan