Գերմանիայի նախագահը նշանակել է Բունդեսթագի ընտրությունների օրը
INTERNATIONAL NEWSԳԴՀ նախագահ Յոահիմ Գաուկը հաստատել է խորհրդարանական ընտրությունների համար կառավարության առաջարկած ժամկետը՝ սեպտեմբերի 24-ը, հաղորդում է DW–ն։
Նախօրեին Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերի համապատասխան առաջարկը հաստատել էր Գերմանիայի դաշնային կառավարությունը։ Բունդեսթագի ընտրությունները սեպտեմբերի վերջին կիրակի օրն անցկացնելու առաջարկին հավանություն էին տվել բոլոր դաշնային հողերը, բացառությամբ՝ մայրաքաղաք Բեռլինի, որտեղ սեպտեմբերի 24-ին ավանդաբար կայանում է համաքաղաքային մարաթոնը։
Սկզբում որպես խորհրդարանական ընտրությունների անցկացման օր քննարկվում էր սեպտեմբերի 17–ը, սակայն դրանից հրաժարվեցին, քանի որ նոր է ավարտվում արձակուրդների շրջանը եւ գերմանացիներից շատերը այդ ժամանակ դեռ կարող են արտերկրում գտնվել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



