Սնունդը դեռ երբեք այսքան թանկ չի եղել. աշխարհի 10 ամենաթանկ մթերքները
PHOTOBlogNews-ը գրում է.
Թանկ ուտելիքի մասին պատկերացումները չափազանց տարբեր են։ Ոմանց համար դա կարմիր ձուկն է, իսկ որոշների համար էլ փոքր-ինչ թանկացած միսը կամ պանիրը։ Սակայն իրականում կան մի շարք մթերքներ, որոնց գնապիտակները շոկի մեջ կգցեն բոլորին։
BlogNews-ը առաջարկում է տեսնել աշխարհի 10 ամենաթանկ մթերքները։
Մացուտակ սունկ
Սակավ հանդիպող այս սնկի 1 կիլոգրամն արժե մոտ 600 դոլար։ Այն հանդիպում է Ճապոնիայում և ասիական մի քանի այլ երկրներում։
Կոպի – լուվակ սուրճ
Սուրճի այս տեսակը աճում է Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում և Հնդկաստանի հարավային շրջաններում։ Դրա կիլոգրամի գինը տատանվում է 250–1200 դոլարի մեջ՝ կախված այդ տարվա բերքի քանակից։
Սպիտակ խավիար
Այսպիսի խավիարի մեկ կիլոգրամը արժե ավելի քան 12000 դոլար։ Այն բացառապես պատահում է բերլուգ-ալբինոս ձկների մոտ, որոնք տարածված են Կասպից ծովում։
Ծիծեռնակի ձվերից պատրաստված ապուր
Այս ապուրը իսկական դելիկատես է համարվում, ինչի պատճառով դրա 1 կիլոգրամը արժե մոտ 3000 դոլար։
Զաֆրան
Այս համեմունքի գինը տատանվում է 400–1000 դոլարի միջակայքում։ Այսպիսի բարձր գինը պայմանավորված է նրանով, որ այն աճում է միայն աշնանը։ Աճելու և վերանալու ողջ գործընթացը տևում է 7 օր։
Սպիտակ գետնասունկ
Այս գետնասնկի աճի համար չափազանց շատ հանգամանքների համընկնում է հարկավոր, այդ իսկ պատճառով էլ դրա 1 կիլոգրամն արժե մոտ 3500 դոլար։
«Այամ ցեմանի» սև հավ
Այս հավը բուծում են միայն Ինդոնեզիայում և չեն տանում այլ երկրներ թռչնագրիպի ռիսկի պատճառով։ Հենց Ինդոնեզիայում այն արժե մոտ 200 դոլար, իսկ արտերկրում դրա արժեքը հասնում է մի քանի հազար դոլարի։
Մարմարանման միս
Մարմարին նման այս մսի մեկ կիլոգրամն արժե 450 դոլար։
Ծխեցված համոն
Սա խոզի ամենաթանկ միսն է։ Սրա մեկ կիլոգրամի գինը տատանվում է 600 դոլարի սահմաններում։
Հյուսիսային եղջերուի պանիր
Այս եղջերվի կաթից պատրաստված պանիրն ամենաթանկարժեքն է։ Այսպիսի պանրի մեկ կիլոգրամն արժե մոտ 1700 դոլար։ Այն արտադրվում է չափազանց սահմանափակ քանակությամբ։