Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Մայրիկս ամբողջովին ճիշտ էր. 8 անգին խորհուրդներ մայրիկից, որոնք հասկանում ենք միայն մեծանալուն պես

LIFE

Blognews.am-ը գրում է.

Դեռահասության և վաղ  երիտասարդության շրջանում, շատ հնարավոր է, միշտ չէ, որ լեզու եք գտել Ձեր մայրիկի հետ: Սակայն ինչքան որ շարունակում եք ապրել, այնքան ավելի լավ եք հասկանում, որ գրեթե բոլոր հարցերում մայրը միշտ ճիշտ է եղել: Դեռահաս տարիքում հակառակվում էիք նրա կարծիքներին, իսկ հիմա գիտակցում եք նրա խոսքերի ողջ իմաստությունն ու ճշմարտացիությունը: Դժբախտաբար, մենք շատ հաճախ անտեսում ենք այդ անգին խորհուրդներն ու կյանքի դասերը…

  1. Սովորիր սթափ նայել հարաբերություններին

Եթե տղան քեզանով հետաքրքրված է, ապա նա մի շարք պատճառներ և պատրվակներ կգնի քեզ զանգահարելու կամ հաղորդագրություն թողնելու համար: Եթե նա հանկարծակի կորում է և չի փորձում շփման եզրեր փնտրել քեզ հետ, ապա, ամենայն հավանականությամբ, ոչ մի լուրջ հարաբերություն էլ այդ մարդու հետ ունենալ չես կարողանա: Սա կյանքում փորձված մեթոդ է, որն ամբողջովին ճշգրիտ է:

  1. Գիշերվա ժամը 2-ից հետո ոչ մի լավ բան լինել չի կարող

Պատկերացրու, որ ցանկանում ես մինչև երեկույթի ավարտը մնալ, որպեսզի մի տղայի ուշադրությունը գրավես: Հավատա մայրիկիդ, գիշերվա ժամը 2-ից հետո ոչ մի լավ բան լինել չի կարող: Դուք երկուսդ էլ կարող եք ալկոհոլի ազդեցության տակ լինել, և դա նշանակում է, որ ձեզանից որևէ մեկը հաստատ կմոռանա ֆլիրտի կամ շփման մասին: Մենք հաճախ մտածում ենք,  որ եթե երեկույթը ավարտից շուտ լքենք, ապա բաց կթողնենք ամենահետաքրքիր մասերը: Սակայն դա ամենևին էլ այդպես չէ: Այդ դեպքում հավանականությունը շատ ավելի ցածր է, որ տհաճ իրադարձություններ տեղի կունենան:

  1. Սուտ խոսելը լավ գաղափար չէ

Կարող ես ինչ-որ բան թաքցբել, ապա հպարտանալ քո խորամանկության աստիճանով, սակայն հիշիր, յուրաքանչյուր սուտ մի օր ջրի երես է դուրս գալիս: Ստելու միտումը բնավորության վատագույն գծերից է, որը ուսերիդ բեռ կարող է դառնալ: Սուտը տհաճ է հենց անգամ ստողի համար: Յուրաքանչյուր իրավիճակում աշխատիր ճիշտն ասել, և այդ դեպքում երբեք չես իմանա, թե ինչ է նշանակում մի խոսքից հետո երկար ժամանակ ինքդ քո մեջ տառապել և պայքարել խղճիդ դեմ:

 
  1. Գնահատիր տատիկներիդ և պապիկներիդ

Փոքր ժամանակ սիրում էիր այցելել տատիկներիդ ու պապիկներիդ, իսկ դեռահաս դառնալուն պես ընկերներդ քեզ համար ավելի հետաքրքիր դարձան: Իրականում այցելություններ տատիկներին ու պապիկներին պետք է հաճախ կազմակերպել, քանի որ ապագայում նման հնարավորություն կարող ես և չունենալ: Ժամանակը թռչում է, և դու այլևս չես կարողանա  լսել պապիկի հեքիաթները կամ զգալ տատիկի պատրաստած խնձորով կարկանդակի անուշ բույրը: Մեծանալով՝ այս ամենը էլ հետ բերել չես կարողանա:

  1. Մի սկսիր ծխել

Բոլոր մայրերը պարտադրում են սա իրենց զավակներին, և նրանք միանգամայն ճիշտ են: Ծխելը ոչ միայն վնասակար է առողջությանը, այլև «թանկարժեք» սովորություն է: Մոռացի՛ր, այն չի օգնում նիհարել, և որ ամենակարևորն է՝ ընդհանրապես չի օգնում պայքարել սթրեսի և վատ տրամադրության դեմ:

  1. Նա այն մարդը չէ, ով քեզ պետք է

Շատտ անգամ ես հանդիպելու նման ողբերգությունների, մինչև որ չհասկանաս, որ մայրիկը ճիշտ էր: Հիմնականում, երբ մեր սիրելիի մասին ինչ-որ բացասական բան ենք լսում, միանգամից փորձում ենք դիմացինին հակառակը ապացուցել: Դժվար է հավատալը, որ սիրածդ տղան իրականում այնքան էլ լավը չէ, և նրանից հեռանալ է պետք՝ առանց անգամ մի հայացք ետ գցելու: Այս պատրանքային, նուրբ զգացմունքները խանգարում են մեզ տեսնել իրականությունը: Հարկավոր է լսել մայրիկին:

  1. Մի հետևեք ամբոխին

Աղջիկները, որպես կանոն, սիրում են իրենք իրենց ուրիշների հետ համեմատել՝ կենսաոճը, հագուստը, հարաբերությունները և հաջողությունները: Սա միայն ժամանակի կորուստ է: Եթե ինչ-որ բան դուր չի գալիս քեզ քո կյանքում, ապա ավելի լավ է աշխատել դրա բարելավման վրա, և չնախանձել մնացածին, որոնք քեզանից լավ են ապրում: Մի սպասիր, որ որևէ մեկը քո կյանքը լավը կդարձնի, այլապես ոչնչի էլ  չես հասնի: Մայրիկը ճիշտ է, երբ ասում է, որ հարկավոր չէ հետևել ամբոխին:

  1. Ամեն ինչ լավ կլինի

Իհարկե, սրա մասին հաստատ չես մտածում այն պահին, երբ ձախողել ես քննությունը կամ քեզ լքել է սիրածդ տղան: Ժամանակը բուժում է, և սրանում հետագայում հաստատ կհամոզվես: Կյանքը հաճախ է մեզ դեմ տալիս բարդ խնդիրներ և խոչընդոտներ, սակայն դրանք բոլորն անցողիկ են, չնայած որ դրան դժվար է լինում հավատալը հուսալքության և հուսահատության պահերին:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan