Հալեպից յոթնամյա աղջնակը բաց նամակ է գրել Թրամփին
SOCIETY Սիրիացի յոթնամյա աղջնակը՝ Բանա Ալաբեդը, որը հայտնի Է դարձել ազատագրված Հալեպից Twitter-ում արված իր գրառումների շնորհիվ, բաց նամակ Է գրել Թրամփին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Դուք պետք Է ինչ-որ բան անեք սիրիացի երեխաների համար, որովհետեւ նրանք, ինչպես եւ ձեր երեխաները, նույնպես արժանի են ապրելու խաղաղության մեջ, ինչպես եւ դուք»,- գրում Է նա:
Բանան իր մոր հետ միասին Հալեպից փախել Է դեկտեմբերին, երբ խաղաղ բնակիչների տարհանում Էր իրականացվում քաղաքի պաշարված արեւելյան մասից: Այժմ նա ապրում Է Թուրքիայում:
Աղջնակը Twitter-ում գրառումներ Է սկսել սեպտեմբերին, երբ Բաշար Ասադի զորքերը Ռուսաստանի աջակցությամբ հարձակում սկսեցին քաղաքի՝ ապստամբների կողմից վերահսկվող արեւելյան մասում: Բանան տեղի ունեցողը նկարագրում Էր անգլերենով:
Նրա մայրը՝ Ֆաթիման, որը Բանային օգնում Է վարել Twitter-ում նրա օգտահաշիվը, BBC-ին ուղարկել Է Բանայի՝ Դոնալդ Թրամփին հասցեագրված բաց նամակի տեքստը:
Նրա խոսքով՝ Բանան նամակը գրել Է ԱՄՆ-ի նոր նախագահի երդմնատվության արարողությունից մի քանի օր առաջ, որովհետեւ նա «շատ անգամ Է նրան տեսել հեռուստացույցով»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



