ՄԱԿ-ն անհանգստություն Է հայտնել հրեական բնակավայրերի շինարարության առնչությամբ
INTERNATIONAL NEWS ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը խորին անհանգստություն Է հայտնել Հորդանան գետի արեւմտյան ափին հրեական բնակավայրերի շինարարության ընդլայնման մասին Իսրայելի իշխանությունների որոշման առնչությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նշել Է, որ ՄԱԿ-ն անօինական Է համարում նման շինարարությունը, եւ որ Իսրայելի այդ գործողությունները խոչընդոտում են խաղաղության հաստատմանը:
Հունվարի 24-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է Արեւմտյան ափի հրեական բնակավայրերում եւս 2,5 հազար միավոր բնակարան կառուցելու մասին: Պաղեստինը դիմել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ «լուրջ եւ գործնական միջոցներ» ձեռնարկելու խնդրանքով՝ Իսրայելի կողմից գրավյալ հողերում բնակավայրերի կառուցումը դադարեցնելու համար:
Նամակում, որը հունվարի 24-ին հղել Է ՄԱԿ-ում Պաղեստինի պետության մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը, ասված Է, որ այդ գործողությունները «մերկացնում են Իսրայելի կառավարության զավթողական մտադրությունները», որոնք հակասում են երկու ժողովուրդների համար երկու պետության ստեղծման հիման վրա հակամարտության կարգավորման նրա հանձնառությանը:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



