Ռուս զինվորականները մեկ օրում 57 շենք են ականազերծել Հալեպի արեւելյան մասում
SOCIETY Ռուս զինվորականներն անցած մեկ օրվա ընթացքում եւս 70 հեկտար տարածք են ականազերծել Հալեպի արեւելյան մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնում:
«Միայն անցած օրվա ընթացքում ռուս սակրավորների կողմից 57 շենք Է մաքրվել պայթյունավտանգ առարկաներից, ականազերծվել Է ավելի քան 70 հեկտար ընդհանուր մակերեսով տարածք: Պայթյունավտանգ առարկաներից մաքրվել են ավելի քան 11 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհներ»,-հայտարարել Է Հաշտեցման կենտրոնի աշխատակիցը: Նա նշել Է, որ Միջազգային հակաականային կենտրոնի ռուս զինծառայողներն ակտիվորեն շարունակում են տների, փողոցների եւ սոցիալական կարեւորություն ունեցող օբյեկտների հումանիտար ականազերծումն արեւելյան Հալեպում:
Բացի այդ, սիրիական հակամարտության հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը շարունակում Է մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի բնակչությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



