Իրարամերժ զգացողություններ ունեմ. Վաչե Թովմասյանը` հայր դառնալու եւ դստեր անվան ընտրության մասին
PHOTOԻնչպես արդեն տեղեկացրել ենք սիրված հումորիստ եւ դերասան Վաչե Թովմասյանն ու նրա կինը` Գայանե Մանուկյանը, այսօր ծնողներ են դարձել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վաչեն նշեց, որ իրենց դուստրը` Միան, ծնվել է առավոտյան` ժամը 8:00-ին:
«Իրարամերժ զգացողություններ ունեմ. եւ շփոթված եմ, եւ շատ ուրախ: Անբացատրելի զգացումներ են»,-նշեց հումորիստը` հավելելով, որ թե Միան, թե Գայանեն իրենց շատ լավ են զգում:
Վաչեից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչով էր պայմանավորված փոքրիկի անվան ընտրությունը.
«Ոչ մի հատուկ պատճառ չկար, որ որոշեցինք Միա անվանել դստերս: Պարզապես, թե ինձ, թե Գայանեին շատ էր դուր գալիս այդ անվանումը: Անվան ընտրությունը մեր համատեղ որոշումն է եղել»,-տեղեկացրեց նա:
Հիշեցնենք, որ Վաչեն եւ Գայանեն ամուսնացել են 2013 թ-ի նոյեմբերին:
NEWS.am STYLE-ը շնորհավորում է նորաթուխ ծնողներին` փոքրիկ Միային մաղթելով առողջություն եւ խաղաղ մանկություն:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE