ԱՄՆ-ն Apache հարվածային ուղղաթիռների գումարտակ կտեղակայի Եվրոպայում
SOCIETYՊենտագոնը Եվրոպա տեղափոխման Է պատրաստում ուղղաթիռների գումարտակ՝ ԱՄՆ-ի բանակի 501-րդ ավիացիոն գնդի Apache AH-64D 20 հարվածային մեքենաների կազմով: Ինչպես նշված Է ամերիկյան ցամաքային զորքերի պաշտոնական կայքում, ուղղաթիռները Եվրոպայում կտեղաբաշխվեն 2017 թվականի փետրվարին՝ ինն ամիս ժամկետով: Դրանց ապագա տեղաբախշխման վայրն առայժմ չի ճշտվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրոպայում մենք համատեղ զինավարժանքներ կանցկացնենք մեր եվրոպացի դաշնակիցների հետ»,- հայտարարել Է ԱՄՆ-ի բանակի փոխգնդապետ Քրիս Քրոտցերը: Նա նշել Է, որ ուղղաթիռները գործի կդրվեն «Ատլանտյան վճռականություն» գործողության ընթացքում, որն սկսվել Է 2014 թվականի գարնանն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Այն նախատեսում Է ՆԱՏՕ-ի անդամ արեւելաեվրոպական երկրների անվտանգության ապահովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



