Ժամանակ Է հարկավոր՝ հաղթահարելու ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին հասցված վնասը. Լավրով
SOCIETY Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ճգնաժամը, որն առաջացել Է Բարաք Օբամայի նախագահության օրոք, կարող Է հաղթահարվել միայն ժամանակի ընթացքում եւ երկուստեք լրջորեն աշխատելու պայմանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Պետդումայում ելույթ ունենալով «Կառավարական ժամի» ընթացքում:
«Ծանրագույն վնասի հաղթահարման համար, որը ռուս-ամերիկյան փոխգործակցությանը հասցվել Է Բարաք Օբամայի օրոք, կպահանջվի ժամանակ եւ լուրջ աշխատանք,-ընդգծել Է նախարարը:-Մենք, ինչպես նշել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրաստ ենք անցնել կապերի վերականգնման ճանապարհի մեր մասը` ի շահ մեր ժողովուրդների, ի շահ գլոբալ անվտանգության եւ կայունության», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



