Դավթաշենի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա մեկ զոհ
SOCIETYԵրևան քաղաքում հունվարի 25-ին փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել,որ Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել 1955 թ. ծնված Ռ. Ֆ.-ի դին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բնակարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վերջինս մահացել է: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ պարզելու պայթյունի հանգամանքները. կատարվում է նախաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



