«Չի կարելիներ» ապագա մայրիկների համար
PHOTOՀղիության 9 ամիսները կնոջ կյանքի ամենակարեւոր ժամանակաշրջանն է: Մասնագետները ապագա մայրիկներին խորհուրդ են տալիս ուսումնասիրել այն մթերքների ցանկը, որոնցից պետք է խուսափել հղիության ընթացքում՝ երեխային չվնասելու համար:
Հղիության ընթացքում բժիշկները խորհուրդ չեն տալիս օգտագործել հետեւյալ մթերքներն ու ըմպելիքները.
1.Խուսափեք տապակած ուտեստներից, որովհետև դրանք ծանրաբեռնում են լյարդն ու լեղապարկը: Նման ուտեստները վնասում են արգանդը եւ խոչընդոտում դրա զարգացումը:
2. Ալկոհոլային խմիչքներից ևս խուսափեք, քանի որ դրանք բացասական ազդեցություն են թողնում ձեր փոքրիկի ներքին օրգանների ձեւավորման վրա:
3. Սուրճ, թունդ թեյը մեծացնում են անոթային ճնշումը:
4. Հեռու մնացեք կծու սոուսներից, համեմունքներից, քացախից, յուղոտ մսից, ճարպերից:
5. Մի´ օգտագործեք գազավորված ըմպելիքներ եւ արհեստական ներկանյութերով մթերքներ:
Հղիության ժամանակ հղի կնոջ սննդակարգը պետք է բազմազան եւ վիտամիններով հարուստ լինի: Դրա հիմքում պետք է լինեն թարմ բանջարեղենն ու մրգերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: