Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Քեմերոնը գլխավորել Է դեմենցիայի հետազոտման ինստիտուտը
INTERNATIONAL NEWS Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը դարձել Է Alzheimer՚s Research UK բրիտանական հետազոտական ինստիտուտի նախագահը, որն զբաղվում Է դեմենցիայի եւ Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Telegraph թերթը:
Քեմերոնը դեմենցիայի ուսումնասիրությանը շատ ժամանակ Էր հատկացնում դեռեւս իր վարչապետության օրոք: 2012 թվականին նա գործարկել Է Dementia Challenge ծրագիրը, որը կոչված Էր մինչեւ 2025 թվականը գտնել հիվանդությունից ազատվելու միջոցը:
«Ես շատ ուրախ եմ՝ ստանձնելու Alzheimer՚s Research UK-ի՝ հավակնոտ բարեգործական ինստիտուտի նախագահությունը, որը խթանում Է բժշկական ուսումնասիրություններն այս քայքայիչ վիճակի դեմ պայքարում»,-հայտարարել Է Քեմերոնը:
Դեմենցիային են դասվում տարբեր դեգեներատիվ հիվանդություններ, որոնք հրահրում են ուղեղի ֆունկցիայի աստիճանական թուլացում: Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված ձեւն Է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումներով՝ 2016 թվականի ապրիլի դրությամբ ամբողջ աշխարհում դեմենցիայից տառապում Էր 47,5 մլն մարդ, եւ տարեկան հայտնվում Է հիվանդության 7,7 մլն նոր դեպք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



