Բրիտանիայի կառավարությունը կհրապարակի Սպիտակ գիրք՝ Brexit-ի ծրագրով
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի կառավարությունը կհրապարակի Սպիտակ գիրք, որում խորհրդարանի համար կշարադրի Եվրամիության կազմից երկրի դուրս գալու իր ծրագիրը: Այդ մասին հայտնել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:
«Անցած շաբաթ ես համարձակ պլան ներկայացրի Մեծ Բրիտանիայի կողմից գլոբալ կարգավիճակի հասնելու համար: Ես տեսնում եմ, որ այս պալատում հետաքրքրություն կա այն բանի նկատմամբ, որ այդ ծրագիրն արտացոլվի Սպիտակ գրքում»,-ասել Է Մեյը: «Ես կարող եմ պալատի անդամների առջեւ հավաստել, որ մեր ծրագիրը կշարադրվի Սպիտակ գրքում»,-ընդգծել Է նա:
Սպիտակ գիրքը պաշտոնական կառավարական հրատարակություն Է, որն ընկած Է օրենսդրական փաստաթղթի նախապատրաստման հիմքում:
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը նախօրյակին պարտավորեցրել Է կառավարությանը՝ ապահովել խորհրդարանի աջակցությունը, նախքան ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու շուրջ բանակցություններ սկսելը:
Մեյը չի ճշտել, թե երբ այդ օրինագիծը կներկայացվի պատգամավորների քննարկմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



