Փաստաբան Տիգրան Սարգսյանը՝ ՀՎԿ ցուցակով առաջադրվելու և իրավական համակարգում բարեփոխումներ անելու մասին
INTERVIEWPast.am-ի զրուցակիցն է փաստաբան, «Հայկական վերածնունդ» կուսակցության իրավական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը
– Պարոն Սարգսյան, Ձեր անունը ներառված կլինի՞ ՀՎԿ համամասնական ցուցակում:
– Պաշտոնական որոշում չկա, բայց քննարկվում է:
– Իսկ ցանկություն կա՞ ռեյտինգային պայքարի մեջ մտնելու:
– Այո:
– Ինչպիսի՞ ծրագրեր ունեք կամ ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում՝ կապված ձեր ոլորտի հետ:
– Դատախազների, քննիչների ընտրության, վերապատրաստման, աշխատանքի գնահատման և հասարակական վերահսկման ժամանակակից համակարգ է անհրաժեշտ ներդնել: Իրավապահ համակարգի գործունեությունը պետք է լինի տեսանելի և վերահսկելի հասարակության կողմից: Հասարակական կազմակերպությունները, փաստաբանները, իրավապաշտպանները, ցանկացած մտահոգ քաղաքացի պետք է կարողանա իրավապահ համակարգի գործունեությանը հետևել և ծանոթանալ աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններին: Այսօր հասարակությունը չի վստահում իրավապահ մարմիններին և դրա հիմնական պատճառը համակարգի փակ լինելն է:
– Հանցանք կատարած անձինք ազատազրկման վայրերում ուղղվո՞ւմ են: Ի՞նչ է ցույց տալիս պրակտիկան: Տեղյակ ենք, որ այս մասին բազմաթիվ առաջարկներ ունեք:
– Մենք չունենք դատապարտյալների ուղղման ժամանակակից պահանջներին համապատասխան պայմաններ: Դատապարտյալի ուղղման համար անհրաժեշտ է ապահովել պայմաններ ազատազրկման դատապարտվածի կրթության, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու, մշակութային արժեքների հետ հաղորդակցման, առողջության պահպանման և այլ կենսական նշանակության իրավունքների իրացման համար:
– Դատական համակարգի նկատմամբ հասարակության անվստահությունը գնալով աճում է: Ի՞նչ եք ցանկանում փոխել համակարգում:
– Մենք հանդես ենք գալիս դատական համակարգի բարեփոխման և արդիականացման ծրագրով: Գտնում ենք, որ անհրաժեշտ է դատական համակարգը համալրել հասարակության մոտ վստահություն վայելող մասնագետներով, դատարանի և դատավորի աշխատանքի հասարակական վերահսկման և գնահատման մեխանիզմներ ներդնել, բարձրացնել դատավորի անկախությունն և ինքնուրույնությունը, օրենսդրական փոփոխություններով բարձրացնել դատական ակտերի որակին ներկայացվող պահանջները՝ դրանց հիմնավորվածության և պատճառաբանվածության ավելի բարձր չափորոշիչներ ներդնելով:
Լևոն Փանոսյան
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



