Հռոմի պապի խնդրանքով Մալթայի Արքայազնը հրաժարական կտա
INTERNATIONAL NEWSՀռոմի պապ Ֆրանցիսկոսի խնդրանքով Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը հրաժարական կտա: Այս մասին Կաթոլիկ լրատվական գործակալությանը` CNA-ին տեղեկացրել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի հաղորդակցության ղեկավար Եուգենիո դի Ռոբիատեն:
Վերջինս նաև շեշտել է, որ որոշումը որևէ մեկի կողմից չէր կանխատեսվում, սակայն Ֆեսթինգը որոշել է համագործակցել և հրաժարականի դիմումը ներկայացնել Ուխտի կառավարությանը:
Մեծ վարպետի պաշտոնը Ֆեսթինգը զբաղեցնում է 2008թ-ից: Մարտական Ուխտի Արքայազններն այդ պաշտոնը սովորաբար զբաղեցնում են ցմահ: Ըստ Մալթայի Սահմանադրության` մինչև երկրի կառավարող խորհրդի որոշումը Ֆրա Մեթյու Ֆեսթինգը շարունակում է զբաղեցնել Արքայազնի և մեծ վարպետի պաշտոնը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



