ՄԱԿ-ն ավելի քան 4,5 մլրդ դոլար է խնդրել սիրիացի փախստականների համար
INTERNATIONAL NEWSՄիացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտնել է, որ 4,5 մլրդ ԱՄՆ դոլար է խնդրել օգնելու համար սիրիացի փախստականներին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Եթե մենք չկարողանանք ստանալ հայցվող գումարը, ՄԱԿ-ը ստիպված կլինի կրճատել ոչ միայն փախստականներին, այլև նրանց ընդունող համայնքներին այնքան անհրաժեշտ օգնությունը: Դա աղետալի հետևանքներ կունենա»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’ Բրայենը:
Բացի այդ, կազմակերպությունը հայտնում է, որ կպահանջվի ևս $3,4 մլրդ` բավարարելու համար Սիրիայի 13,5 մլն մարդու, այդ թվում` մինչև 5 տարեկան 2 մլն երեխաների հումանիտար կարիքները:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Աստանայում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի վերահսկման եռակողմ մեխանիզմի մասին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



