Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առաջիկայում շատ կցանկանամ մի հատ լավ, տնական տղայի խաղալ. Կարեն Գալստյան

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Կարեն Գալստյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից: Մշտապես բացասական կերպարներով հանդես եկող դերասանն այս պահին հեռուստատեսային որեւէ աշխատանքում ներգրավված չէ, փոխարենը կենտրոնացել է թատրոնի վրա.

«Իրականում ես թատրոնի դերասան եմ, նկարահանվում եմ, երբ առաջարկներ են լինում, մնացած բոլոր ժամանակս հատկացնում եմ իմ իրական աշխատանքին՝ թատրոնին: Արդեն սկսվել է նոր թատերաշրջանը, սա նշանակում է, որ բացի  գործող ներկայացումներից, առջեւում նոր պիեսներ են լինելու, որոնցում մեծ հաճույքով ներգրավվածություն կունենամ: Այս պահին աշխատում ենք Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործության վրա. տարին խոստանում է թատրոնում բուռն լինել»,- պատմեց «Գոյ» փորձարարական թատրոնի դերասանը:

Բացի թատերական գործունեությունից, Կարենն այս տարի պատրաստվում է նաեւ գեղարվեստական ֆիլմում նկարահանվել.

«Առաջարկ եմ ստացել նկարահանվել գեղարվեստական ֆիլմում, բայց մանրամասներ առայժմ հայտնել չեմ կարող: Կարծում եմ՝ հետաքրքիր աշխատանք է սպասվում»,- հավելեց նա:

Թե ինչի հետ է կապում ռեժիսորների ընտրությունը, երբ նրան միայն բացասական կերպարներ են վստահում, Կարենը ժպիտով նշեց.

«Ճիշտ է՝ հեռուստատեսային աշխատանքներում միշտ հանդես եմ եկել բացասական կերպարներով, իսկ թե ինչո՞ւ, այդ հարցին պատասխանել չեմ կարող, դա ռեժիսորների, պրոդյուսերների ընտրությունն է: Թեեւ պետք է չթաքցնեմ, որ միշտ էլ սիրել եմ բացասական հերոսների մարմնավորել, նրանց մեջ հետաքրքրությունը շատ մեծ է: Ինչեւէ, առաջիկայում շատ կցանկանամ մի հատ լավ, տնական տղայի խաղալ»:

Դերասանը աշխատանքից զատ մեծ հետաքրքրություն ունի ֆուտբոլի նկատմամբ.

«Կարելի է ասել՝ գրեթե ապրում եմ ֆուտբոլով: Երկրպագում եմ իմ սիրելի թիմերին, բաց չեմ թողնում ցուցադրություններն ու նաեւ ինքս եմ  խաղում»,- պատմեց Կարենը:

Հետաքրքրվելով, թե ինչ է կատարվում դերասանի անձնական կյանքում, արդյոք սիրելի ունի, թե ոչ, Կարեն Գալստյանը խուսափողական պատասխան տվեց.

«Երբ հյուր ենք գնում, հյուրասիրվում ենք այնքան, որքան հյուրասիրությունն է: Իմ անձնականը միայն իմն է, հյուրասիրում եմ այնքան, որքան հնարավոր է»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards