Թրամփն հրամանագիր Է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու մասին
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կատարեց իր նախընտրական խոստումներից մեկը եւ ստորագրեց հրամանագիր Մեքսիկայի հետ Միացյալ Նահանգների սահմանին պարսպի կառուցման մասին: Նա առաջվա պես պնդում Է, որ ի վերջո պարսպի համար վճարելու Է Մեքսիկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բացի դրանից, նա կարգադրել Է այն քաղաքների ֆինանսավորումը դադարեցնելու մասին, որոնք իրենց մոտ թաքցնում են անօրինական միգրանտների:
Հունվարի 25-ին ABC News-ին տված հարցազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել Է, որ Մեքսիկան «100 տոկոսով» ԱՄՆ-ին կփոխհատուցի պարսպի արժեքը:
«Մենք այդ բանակցությունները կսկսենք շատ շուտով: Եվ Մեքսիկան, ինչ-որ ձեւով, մեզ կհատուցի ծախսերը»,- հայտարարել Է Թրամփը:
Սահմանային արգելապատի կառուցման որոշմանն այժմ պետք Է հավանություն տա Կոնգրեսը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



