ԱՄՆ-ը կկասեցնի սիրիացի փախստականների ընդունումը
SOCIETYԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է դադարեցնել սիրիացի փախստականների ընդունումը, ինչպես նաեւ կասեցնել այցագրերի տրամադրումը մուսուլման բնակչությամբ յոթ երկրների քաղաքացիների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 26-ին հայտնել Է Associated Press-ը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝, որը հղում Է անում Թրամփի կարգադրության նախագծին, առնավազն 30 օրով կկասեցվի այցագրերի տրամադրումը Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիներին:
Սիրիայից փախստականների ընդունման արգելքից զատ, փաստաթղթի նախագծում ասված Է 120 օրով փախստականների ընդունման այլ ծրագրերի կասեցման մտադրության մասին:
Ինչպես սպասվում Է՝ Թրամփն այդ կարգադրությունը կստորագրի այս շաբաթ, սակայն դեռեւս պարզ չԷ, դրանում կկատարվի արդյոք որեւԷ փոփոխություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



