New York Times-ն իմացել Է ՄԱԿ-ի ֆինանսավորումը կրճատելու Թրամփի պլանների մասին
INTERNATIONAL NEWSԴոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստում Է փաստաթղթեր, որոնք Էապես կսահմանափակեն ԱՄՆ-ի մասնակցությունը ՄԱԿ-ին եւ մյուս միջազգային կազմակերպություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին գրել Է New York Times-ը՝ վկայակոչելով որոշումների նախագծերը, որոնք ձեռք Է բերել խմբագրությունը:
Մասնավորապես, ենթադրվում Է այն կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցումը, որոնք իրենց անդամ են ճանաչում Պաղեստինի Ինքնավարությանը, գործում են ԿԺԴՀ-ի եւ Իրանի դեմ պատժամիջոցների շրջանցմամբ, ինչպես նաեւ հանդես են գալիս աբորտների պաշտպանությամբ:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի կողմից միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումը պետք Է կրճատվի 40 տոկոսով, նշել Է հրատարակությունը: Եթե նախագիծն ընդունվի, դա զգալիորեն կազդի ՄԱԿ-ի գործունեության վրա, որն ամեն տարի բազմամիլիոն վճարներ Է ստանում ԱՄՆ-ից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



