ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամը հանդիպում Է ունեցել Ասադի հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը, որին ավելի վաղ դիտարկում Էին որպես նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հանգուցային պաշտոններից մեկի թեկնածու, Սիրիայում ուղեւորության ընթացքում հանդիպում Է ունեցել երկրի նախագահ Բաշար Ասադի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հունվարի 25-ին պատմել Է CNN-ին տված հարցազրույցում:
«Երբ հնարավորություն եղավ հանդիպել Ասադի հետ, ես դա արեցի, քանզի կարծում եմ կարեւոր Է՝ եթե մենք հայտարարում ենք, որ մեզ իսկապես հուզում են սիրիական ժողովրդի տառապանքները, մենք պետք Է պատրաստ լինենք հանդիպել ում հետ ասես, եթե դա անհրաժեշտ Է խաղաղության հասնելու համար»,- հայտարարել Է Գաբարդը:
Կոնգրեսի անդամը նշել Է, որ, անկախ վերաբերմուքից, Ասադը մնում Է Սիրիայի նախագահը: «Հանուն ցանկացած խաղաղ համաձայնության, հանուն խաղաղ համաձայնագրի հասնելու ցանկացած հնարավորության հարկավոր Է նրա հետ երկխոսություն վարել»,- ընդգծել Է ԱՄՆ-ի կոնգրեսականը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



