Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ

INTERNATIONAL NEWS

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը մայիսի 27-ին հյուրընկալվել է Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում: Այցի նպատակն է եղել ծանոթանալու ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի գործակցությամբ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հենքի վրա Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ծրագրին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարո ւթյան տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Միլսին ուղեկցել են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոն և Ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Ահարոն Քամինգսը:

Ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը բարձրաստիճան հյուրերին ներկայացրել է ինստիտուտի զարգացման ներկա փուլը և գործունեության գիտական արգասիքները: Նա նշել է, որ ինստիտուտը ռազմավարական խաղերի մեթոդաբանության կիրառմամբ կազմակերպել է մի շարք ռազմավարական-քաղաքական ֆորումներ, իսկ այս տարվա հոկտեմբերի 5-6-ը Երևանում կայանալու է «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա խորհրդաժողովը: Հյուրերը ծանոթացել են նաև Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին:
Քննարկումը ծավալվել է գիտական խորհրդի դահլիճում, որտեղ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի շրջանավարտ և հրավիրյալ պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ուղղությամբ իրականացված նորարարական աշխատանքները՝ նշելով Ինստիտուտի գիտնական-վերլուծաբանների՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում անցկացվող գիտական ստաժավորումների կարևորությունը: Դեսպան Միլսը, նույնպես լինելով ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի շրջանավարտ, կարևորել է ամերիկյ ան մոդելով Հայաստանում ազգային համալսարանի ստեղծման ծրագիրը՝ այն համարելով պաշտպանական-անվտանգային ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը որակական նոր մակարդակ հաղորդելուն ուղղված ինտելեկտուալ հարթակ:

Հանդիպմանը մասնակցող ինստիտուտի պետի տեղակալ-Վերլուծական կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, ինստիտուտի պետի տեղակալ ուսումնական մասի գծով, հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ գնդապետ Վազգեն Մարգարյանը, ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Արմեն Զաքարյանը, ինստիտուտի գիտնական-վերլուծաբաններ քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը, քաղաքական գիտությունների թեկնածու Միքայել Ավետիսյանը և Արման Գրիգորյանը մանրամասներ են ներկայացրել Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական և հետազոտական բաղադրիչների վերաբերյալ:

Դեսպան Միլսը իր գոհունակությունն է հայտնել ԱՄՆ-ի պաշտպանական-գիտակրթական Օլիմպոս հանդիսացող ազգային համալսարանի հետ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ակադեմիական արգասաբեր համագործակցության կապակցությամբ:

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026