Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր
SOCIETYՉդադարող ձյան պայմաններում «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով ողջ գիշեր ընթացել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Հատուկ տեխնիկան հիմնականում կենտրոնացված է գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրմանը: Մաքրվող բոլոր տարածքներն ըստ անհրաժեշտության մշակվում են աղի և ավազի խառնուրդով, իսկ բակային տարածքների ձնամաքրմանը վաղ առավոտից ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը: Չդադարող ձյան ռեժիմով իրականացվող աշխատանքների արդյունքում մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



