Հիլարի Քլինթոնը ցանկանում Է վարել իր հեռուստատեսային շոուն. Townhall
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկում Է հեռուստատեսային հաղորդման վարող դառնալու գաղափարը, հաղորդում, որը նվիրված կլինի արդիականության հրատապ խնդիրներին, եւ, որպես վարող, պլանավորում Է իր մոտ ստուդիա հրավիրել աշխարհի ղեկավարների եւ առաջադեմ մտածողների: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Townhall հանդեսի սյունակ վարող Էդ Քլեյնը:
Նա վկայակոչում Է գաղտնի տեղեկատվություն, որն ստացել Է նախկին առաջին տիկնոջ շրջապատի մի աղբյուրից: «Նա շատ լուրջ Է խոսում սեփական հեռուստատեսային շոուի գաղափարի մասին: Որպես հաղորդավար նա կքննարկի հանապազօրյա թեմաներ առաջադիմական տեսակետից, կհրավիրի շատ հետաքրքիր հյուրերի, հարցազրույցներ կվերցնի աշխարհի ղեկավարներից եւ առաջադիմական հայացքների տեր մարդկանցից»,- մեջբերում Է Քլեյնն իր զրուցակցի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



