Ֆրանսիայում Ամոնը վերստին Վալսի նկատմամբ հաղթանակ Է տարել սոցիալիստների փրայմերիզներից առաջ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը վերստին բանավեճերի առավել համոզիչ մասնակիցն Է ճանաչվել Է երկրում կառավարող Սոցիալիստական կուսակցության նախնական ընտրությունների (փրայմերիզների) երկրորդ փուլի նախաշեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Անցկացված հարցման համաձայն, հեռուստադիտողների ավելի քան 60 տոկոսը նրան նախընտրել Է իր մրցակցից՝ նախկին վարչապետ Մանուել Վալսից:
Ամոնը դարձյալ հանդես Է եկել աշխատանքային շաբաթը մինչեւ 32 ժամ կրճատելու գաղափարով, ինչպես նաեւ հավաստել Է երկրում այսպես կոչված ընդհանրական եկամտի՝ չափահաս բոլոր ֆրանսիացիների համար 750 եվրոյի չափով սոցիալական նպաստի սահմանման իր դիրքորոշումը:
Վալսն իր հերթին հանդես Է եկել նման մոտեցման քննադատությամբ՝ այն համարելով անիրատեսական: «Այդօրինակ բարեփոխումները պարզապես չեն կարող ֆինանսավորվել, դա պետբյուջեի վիթխարի դեֆիցիկ կստեղծի»,-համոզված Է նա:
Ամոնը սենսացիա առաջացրեց փրայմերիզների առաջին փուլում՝ նկատելիորեն առաջ անցնելով Վալսից, որը նախընտրական մարաթոնի ֆավորիտն Է համարվում: Կրթության նախկին նախարարը կարողացավ հավաքել ձայների 36 տոկոսը այն դեպքում, երբ նրա մրցակիցը՝ միայն 31 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



