Մադլեն Օլբրայթը պատրաստ Է իսլամ ընդունել ի պատասխան Թրամփի գործողությունների
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտարարել Է, որ պատրաստ Է իսլամ ընդունել ի պատասխան Դոնալդ Թրամփի գործողությունների, որը պատրաստվում Է դադարեցնել Սիրիայից փախստականների ընդունումը եւ ամերիկյան այցագրերի տրամադրումը մուսուլմանական երկրներից սերածներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինձ մեծացրել են կաթոլիկական հավատով, այնուհետեւ ես անցա բողոքականության, իսկ ավելի ուշ պարզեցի, որ իմ հարազատները հրեաներ են եղել: Այժմ ես պատրաստ եմ դառնալու մահմեդական ի նշան համերաշխության»,- հունվարի 25-ին գրել Է Օլբրայթն իր թվիթերում:
«Ազատության արձանի վրա մանր տառերով մակագրություններ չկան: Ամերիկան պետք Է բաց մնա ցանկացած դավանանքի եւ ծագման մարդկանց համար»,- հավելել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



