Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի հարուստ դասակարգը պետականության համար բացարձակ պիտանի չէ

INTERVIEW

Past.am-ի հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը.

– Նախընտրական այս ամբողջ իրարանցման մեջ քաղաքական բաղադրիչ կա՞:

– Քաղաքականության մեջ գործում են քաղաքական կայացած կուսակցությունները: Բայց լինում է նաև այնպես, որ քաղաքական կուսակցությունների մորթու տակ գործում են շահերի խմբեր: Իսկ քանի որ մեզանում քաղաքական կուսակցություններ, ըստ էության, չկան, հետևաբար գործում են շահերի խմբերը: Ու հիմա նրանք խմբավորվում են` խորհրդարանում տեղ ունենալու համար: Ու այս ամբողջ իրարանցման մեջ, որը ժողովրդի հետ բացարձակ կապ չունի, որևէ գաղափարախոսություն, պլատֆորմ կամ տնտեսական առաջարկ չկա: Նրանք իշխանության բաժանման հարց են լուծում:

– Ինչո՞ւ մեզանում չկայացավ ընտրությունների քաղաքական բաղադրիչը: Ի՞նչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կային:

– Օբյեկտիվ պատճառը տնտեսության քայքայված վիճակն է, հասարակության մեջ սոցիալական շերտերի հստակ չբաժանվածությունը և դասակարգերի չգոյությունը: Եթե լիներ, ասենք, բանվոր դասակարգ, ուզեր–չուզեր պետք է կազմավորվեր, գոնե արհմիություն ստեղծեր: Ուստի տնտեսության նման խճողված, անորոշ, անհասկանալի վիճակն առաջացնում է քաղաքական նման «իրականություն»: Բացի այդ, հասարակության հսկայական մասը լյումպենացել է և սոցիալական, դասակարգային պատկանելության զգացումը կորցրել:

Իսկ սուբյեկտիվ պատճառը էլիտար կոչված քաղաքական դասակարգի բացակայությունն է: Ակնհայտ է, որ էլիտար անձինք առանձին–առանձին կան, բայց քաղաքականորեն կազմակերպված չեն: Չկա այն մարդկանց խումբը, որը պետություն կստեղծի:

Իսկ կուսակցությունների քայքայման գործընթացն սկսվեց 1996–ից, երբ Լ. Տեր–Պետրոսյանը չընտրվեց, բայց մնաց իշխանության գլուխ, և սկսվեցին կուսակցությունների վարկաբեկման գործընթացներ: Հետո Ռ. Քոչարյանը եկավ հայտարարեց, որ իմ կուսակցությունը ժողովուրդն է: Ու կուսակցությունները վարի գնացին: Հետո Հայաստանում այնպես եղավ, որ կյանքն ամբողջովին հավաքվեց և կազմակերպվեց պլուտոկրատիայի ձեռքին: Պլուտոկրատները փողի քսակատերերն են: Նրանք վերևում են, բայց էլիտար չեն, ազնվական չեն: Հայաստանի հարուստ դասակարգը պետականության համար բացարձակ պիտանի չէ: Դա միանշանակ է:

– Իսկ ի՞նչ պետք է անել, որ գործընթացը նորից քաղաքական հուն վերադառնա:

– Եթե երկիրդ խորհրդարանական է, պետք է ունենաս քաղաքական կայացած կուսակցություններ: Մենք դրանք չունենք: Եթե նախագահական է, պետք է օրենսդիր, դատական, գործադիր իշխանությունների միջև լինի հստակ բաժանում: Դա էլ չունենք: Հայաստանը քաղաքական իմաստով հասուն և զարգացած իրականություն չէ: Մեզանում ավտորիտար ռեժիմ է: Ու կապ չունի նախագահական կարգ է, թե խորհրդարանական: Ասեմ ավելին: Նախագահականի դեպքում գոնե կա մեկ հոգի, ով կենտրոնացված իշխանությունը պահում է ձեռքում և ճգնաժամերի ժամանակ գործի դնում իր ուժը: Իսկ խորհրդարանական կարգի դեպքում հարատև ճգնաժամի վտանգը շատ մեծ է:

Իսկ որպեսզի իրավիճակը փոխվի, պետք է հեղափոխություն անել: Ես զենքը նկատի չունեմ: Արմատական հեղաշրջում է պետք մեր գիտակցություններում և հասարակական հարաբերությունների մեջ: Բայց արտագաղթող երկիրը նման կոնսոլիդացիա չի կարող անել: Նրա կենդանի արյունը անընդհատ հոսում է դուրս: Մյուս տարբերակը: Ունենում ենք դիկտատոր, որը հայրենիքին նվիրված է լինում այնքան, որքան գեներալ Դը Գոլը Ֆրանսիային 1960–ականներին, և բոլորին տեղն է դնում, օգնում է կուսակցություններին կայանալ: Հայաստանում այդ դիկտատորը չկա: 

Ես երբեք չէի ենթադրի, որ կարող ենք լինել աշխարհում ամենահետամնաց քաղաքական կառույց ունեցող պետություններից մեկը, որտեղ խնամի–բարեկամ կապերը, արյունակցական կապերը առաջին պլանում կլինեն:

– Բայց մեզ կարող ենք մխիթարել` Թրամփը իր փեսային նշանակեց գլխավոր խորհրդական: Ամերիկայում էլ են նման բաներ լինում:

– Մեր մխիթարանքի հենակետը պետք է Հայաստանը լինի: Մեր երկիրը պետք է ոտքի կանգնի: Դրա համար պետք է կարգախոս ունենանք` Հայաստանը վեր է ամեն ինչից:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League