Հարավային Կորեայի նախագահը մերժել Է կոռուպցիայի եւ չարաշահումների մեղադրանքները
INTERNATIONAL NEWSԿորեայի Հանրապետության նախագահ Պակ Կըն Հեն մերժել Է իր հասցեին կոռուպցիայի մեղադրանքները՝ դրանք համարելով «անհեթեթություն» եւ «վիթխարի սուտ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է «Չոն Գյու Չժե ՏՎ» ինտերնետ-ալիքին տված հարցազրույցում, նշելով, որ իր եւ իր մերձավոր ընկերուհու՝ Չխվե Սուն Սիլի հետ կապված սկանդալը «վաղօրոք պլանավորված սադրանք Է»:
«Ներկա իրադրությունն ստեղծվել Է բազմաթիվ հորինվածքների արդյունքում, ինչը խիստ մտահոգում Է… Ինձ հասցեագրված մեղադրանքներն անհեթեթ են, այդ ամենը վիթխարի սուտ Է»,-ընդգծել Է Պան Կըն Հեն, ընդսմին խոստովանելով, որ դրանք իր կողմից թույլ տրված սխալների արդյունքն են:
Նախագահի կասկածում են Չխվե Սուն Սիլի հետ հանցավոր նախահամաձայնության մեջ՝ խոշոր կորպորացիաներից փող շորթելու նպատակով: Բացի այդ, նրան մեղադրում են այն բանում, որ նա թույլ Էր տալիս իր ընկերուհուն միջամտել պետական գործերին: Այդ կապակցությամբ անցյալ տարվա դեկտեմբերին խորհրդարանը քվեարկեց Պակ Կըն Հեի պաշտոնազրկման օգտին՝ նրան ժամանակավորապես ազատելով պետության կառավարումից՝ մինչեւ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը:
Հարավկորեական ընդդիմությունը խիստ քննադատության Է ենթարկել Պակ Կըն Հեի հարցազրույցը՝ այն որակելով «մամուլի հետ խայտառակ սիրախաղ»: «Տոբուրո» դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Պակ Կյոն Մին, մասնավորապես, հայտարարել Է, որ Պակ Կըն Հեն «հրավիրել Է պահպանողական լրագրողի եւ հարցազրույցի սկզբից մինչեւ վերջ խոսել իր անմեղության մասին»: «Իր ստով նա նախ կազմալուծեց պետական ողջ համակարգը, իսկ այժմ կեղծավորաբար հայտարարում Է իր անմեղության մասին: Դժվար Է բառեր գտնել Պակ Կըն Հեի վարքագծին գնահատական տալու համար», -ասել Է Պակ Կյոն Մին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



