Facebook-ը հայտարարել Է նորությունների բաժում փոփոխությունների մասին
SOCIETYFacebook ընկերությունը, որն ստիպված Էր նորություններն ընտրելիս կողմնապահության, ինչպես նաեւ անհավաստի եւ չստուգված տեղեկատության տարածման մեղադրանքներ լսել, հայտարարել Է մի շարք փոփոխությոնների մասին, որոնք վերաբերում են Trending բաժնին, որտեղ արտացոլվում են սույն սոցիալական ցանցի օգտատերերի կողմից քննարկվող առավել կարեւոր նորությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հունվարի 25-ին Facrbook-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Դրանում նշված Է, որ այժմ հիշյալ բաժնում ընթացիկ պահին առավել ընթերցված նորությունները ցուցադրելիս կարտացոլվեն դրանց աղբյուրները (հեռուստաալիք, թերթի Էլեկտրոնային տարբերակ կամ կայք), ինչպես նաեւ այն վերնագրերը, որոնցով այս կամ այն զանգվածային լրատվամիջոցը հրապարակել Է այդ տեղեկությունը: Բացի դրանից, Facebook-ը բարելավել Է այն բանի ճանաչման բուն համակարգը, թե ինչ հրապարակումներ են մեծ հետաքրքրություն առաջացնում ինտերնետ-հանրակցության շրջանում:
Նաեւ այն բոլոր օգտատերերը, որոնք բնակվում են միեւնույն տարածաշրջանում, այժմ Trending բաժնում կտեսնեն միատեսակ նորություններ:
Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով՝ այս փոփոխությունները մատչելի կդառնան արդեն առաջիկա շաբաթների ընթացքում, բայց առայժմ խոսքը վերաբերում Է միայն ԱՄՆ-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Planning your trip from a scratch: tips from IDBank
3
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
4
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market
5
Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers



