ԱՄՆ-ի բնակիչները պատմել են, թե ինչն Է իրենց համար «ամերիկյան երազանքը»
SOCIETY ԱՄՆ-ի բնակիչները պատմել են, թե մարդու որ ամենակարեւոր ձեռքբերումներն են իրենց համար «ամերիկյան երազանքի» մարմնացումը: Այդ մասին, ինչ:ես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի հարցման համաձայն, մասնակիցների մեծամասնությունը (88 տոկոսը) կարծում Է, որ «ամերիկյան երազանքի համար չափազանց կարեւոր Է պատշաճ կենսամակարդակը կենսաթոշակի անցնելուց հետո», 76 տոկոսը կարեւորել Է հաջողությունը կարիերայում. հարցման մասնակիցների 74 տոկոսի կարծիքով՝ «ամերիկյան երազանքը» ընտանիքի ստեղծումն Է, ինչպես նաեւ հասարակության կյանքում իրենց ավանդը ներդնելը, հարցվածների 69 տոկոսն այն համոզմունքն ունի, որ սեփական տուն ունենալը շատ կարեւոր Է «ամերիկյան երազանքին» հասնելու համար:
«Ամերիկյան երազանք» արտահայտությունը հաճախ Է գործածվում ԱՄՆ-ի քաղաքացիների՝ նյութական եւ հոգեւոր առումներով կյանքի իդեալները նշելու համար: ԱՄՆ ժամանող բազմաթիվ ներգաղթյալների համար ամերիկյան երազանքի եւ ամերիկյան արժեքների խորհրդանիշը 19-րդ դարի վերջից ի վեր դարձել Է Ազատության արձանը Նյու Յորքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



