Սուրեն Բալիյանը ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթի հանդիպման մրցավարն է
SPORTՖուտբոլի Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումը կսպասարկիՍուրեն Բալիյանի գլխավորած մրցավարական անձնակազմը:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի հանդիպումը՝ Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Փյունիկ»-ի ու Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից «Միկա»-ի միջև: Հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ: Մրցավարի առաջին օգնականը կլինի Մեսրոպ Ղազարյանը, երկրորդը՝ Էրիկ Արևշատյանը: Մրցավարի լրացուցիչ օգնականների պարտականությունները կկատարեն Արթուր Սաֆարյանը և Արման Ալաբերքյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Արման Ղուշչյանը, իսկ տեսուչի պարտականությունները կկատարի Գևորգ Հովհաննիսյանը:
1
With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6
2
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



