Թուրքիայում իշխող կուսակցության ներկայացուցիչը ենթարկվել է հարձակման
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի «Արդարություն և զարգացում» կուսակցության տեղական կառույցի նախագահ Մուսլում Օրթայը հարձակման է ենթարկվել:
Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Թուրքիայի իշխող կուակցության տարածքային կառույցի նախագահի վրա հաձակվել է 4 անհայտ անձ, ինչի հետևանքով նա տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Յուքսեքովայի հիվանդանոց:
Հարձակում գործած անձինք դիմելեն փախուստի, և ոստիկանությունը որոնողական գործողություններ է իրականացնում:
Նախնական վարկածի համաձայն` հարձակումն իրականացվել է քրդերի կողմից:
Թուրքական Հաքքարի նահանգը Թուրքիայի զինված ուժերի և Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև տեղի ունեցող շարունակական ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմերից է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



