ԱՄՆ-ում չեղյալ Է հայտարարվել Թրամփի պաշտոնակալության առթիվ վետերանների պարահանդեսը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Լուիս Քինյոնեսը հայտարարել Է Վաշինգտոնում Թրամփի պաշտոնակալության առթիվ վետերանների համար պարահանդեսն անվտանգության նկատառումներով չեղյալ հայտարարելու մասին: Այդ մասին գրել Է Washington Post թերթը:
Միեւնույն ժամանակ, թերթի աղբյուրի տվյալներով՝ պարահանդեսի չեղարկման պատճառ են դարձել ֆինանսական խնդիրները:
Marriott Marquis հյուրանոցում վետերանների համար պարահանդեսը նշանակված Էր հունվարի 20-ի երեկոյան: Քինյոնեսը պատմել Է, որ խնդիրներ, իրոք, ծագել են միջոցառման վճարման փուլում. հյուրանոցը 50 տոկոս կանխավճար Է պահանջել:
«Անկանխիկ վճարը պատրաստ Էր, երբ մեզ ասացին, որ միջոցառման անվտանգության պահանջները կատարված չեն»,- հավելել Է Քինյոնեսը:
Marriott հյուրանոցների ցանցի ներկայացուցիչը հրաժարվել Է քննարկել չկայացած գործարքի մանրամասները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



