Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Այս տարի իմ կյանքում մի շատ լավ փոփոխություն տեղի կունենա. Ռոման Բաբայանը 30 տարեկան է

PHOTO
Life.panorama.am-ը գրում է.
 
Երեկ՝ հունվարի 25-ին, երեւանյան ռեստորաններից մեկում ծննդյան 30-ամյակն էր նշում դերասան Ռոման Բաբայանը, որին ներկա էին մեծ թվով հայտնի անուններ: Սիրելի ընկերոջ ծննդյան օրը իսկական տոն դարձնելու նպատակով դերասանները ջանք չեն խնայել. Life.panorama.am-ի հետ զրույցում սա փաստեց նաեւ անձամբ հոբելյարը:
 
«Անկեղծ ասած՝ հատուկ ոչինչ չէինք պլանավորել, բացի նրանից, որ ծննդյանս օրը մտերիմներով պետք է հավաքվեինք: Արդյունքում շատ վառ հիշողություններով երեկո ունեցանք, առանց որեւէ ավելորդությունների. Սրա համար շնորհակալ եմ ընկերներիս, որոնց հետ մեկ տեղում հավաքվելիս, երբեք տխուր րոպեներ չեն լինում: Ինձ համար շատ հաճելի էր, որ շուրջս հավաքված էին անկեղծ մարդիկ, որոնցով ես ինձ լիարժեք եմ համարում»,- պատմեց Ռոմանը:
 

 
30-ամյա դերասանը դժվարացավ խոսել տարիքային նոր շեմի ու դրանից բխող զգացողությունների մասին.
 
«Երեկ մի հետաքրքիր բան նկատեցի, եթե ամեն տարի ծննդյանս օրերին ինչ-որ տխրություն եմ զգացել, ընկել մտքերի գիրկը, երեկ զարմանալիորեն չեղավ նման բան: Ընդհանուր առմամբ երբեք չեմ կենտրոնացել տարիքիս վրա, հիմա էլ 30-ը ոչինչ չի փոխում, բայց  ներքին զգացողություններ ունեմ, որոնք բառերով չես արտահայտի: Մտածում եմ, որ պատահական չէր՝ նման զգացողություններս, երեւի այս տարի իմ կյանքում մի շատ լավ փոփոխություն տեղի կունենա: Ամեն դեպքում, 30-ից սպասելիքներս մեծ են»,- նշեց Ռոմանը:
Դերասանի համար երեկ անակնկալների պակաս չի եղել, սակայն նա որոշեց համեստորեն լռել ու դրանց մասին չպատմել: Նրա խոսքով՝ այս տարի փոխվել են անգամ շնորհավորանքների ու բարեմաղթանքների բովանդակությունը, ամեն ինչ Ռոմանի համար ասես նոր է եղել:
 

 
Վերաիմաստավորելով ու վերագնահատելով անցած տարիները՝ Ռոման Բաբայանը նշեց.
 
«Իհարկե, բոլորի նման՝ ես էլ բացթողումներ ունեցել եմ իմ կյանքում, սխալվել եմ, փորձել ուղղել ու ավելի ճիշտ ապրել, կամ գուցե չեմ էլ ուղղել, բայց հիմա չէի ցանկանա ժամանակս հետ տալ ու կյանքումս փոփոխություններ կատարել: Ինչ խոսք, այդ հնարավորության դեպքում շատ բան կփոխեի, սակայն կարծում եմ, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես, որ պետք էր:  Յուրաքանչյուր բան հենց այնպես չի լինում, երբեմն սխալներդ ինքդ քեզ համար դաս են դառնում, որոնք էլ օգնում են հետագա ճանապարհդ ավելի ամրապնդված անցնել: Իմ կյանքում ունեցել եմ նաեւ շատ ձեռքբերումներ, որոնց մասին չեմ ուզում բարձրաձայնել»:
 
Ի դեպ՝ առաջիկայում Ռոման Բաբայանին կտեսնենք հեռուստասերիալներից մեկում, որի մասին դերասանը կրկին չցանկացավ խոսել՝ նախընտրելով այդ մասին պատմել աշխատանքը կատարելուց հետո:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards