15 պարզագույն գործողություններ, որոնք առօրյայում բոլորս սխալ ենք կատարում
PHOTOԱյն գործողությունները, որոնք կատարում ենք առօրյայում, անում ենք ինքնաբերաբար, առանց մտածելու, թե ինչպես կարելի է ավելի հեշտացնել դրանք կատարելու եղանակը:
Ձեզ ենք ներկայացնում 15 լայֆհաքեր, որոնք կօգնեն խնայել ժամանակը:
Արագացնել մարտկոցի լիցքավորումը
Ձեր սմարթֆոնը մի քանի անգամ ավելի արագ կլիցքավորվի, եթե այն դնեք “flight mode”-ի վրա:
Տոնային քսուքի ընտրություն
Տոնային քսուք ընտրելիս դրա գույնը փորձարկեք ոչ թե դեմքի կամ դաստակի վրա, այլ վզի վրա:
Բանալիների դասակարգում
Որպեսզի իրար նման բանալիները չշփոթեք, կարող եք ամեն մեկը մի գույնով ներկել՝ օգտագործելով եղունգի գունավոր լաքեր:
Ինչպես հեշտությամբ ազատվել ձվի կճեպից
Խաշած ձվի կճեպը մինիմալ վնաս ունենալով հեռացնելու համար մի թեյի գդալ կերակրի սոդա լցրեք ջրի մեջ՝ եռացնելուց առաջ:
Ինչպես արդուկել առանց արդուկի
Չե՞ք սիրում արդուկել: Հագուստը չորանոցի մեջ դրեք երեկ կտոր սառույցի հետ, և միացրեք այն 15 րոպե: Չորանալու ընթացքում առաջացող գոլորշին կհարթեցնի հագուստը: Միայն հիշեք, որ այդ դեպքում միանգամից շատ հագուստ պետք չէ դնել չորանոցի մեջ:
Լոգանքի ընդունում
Լոգանքի գելի չարաշահումը կարող է հանգեցնել մաշկի՝ անհրաժեշտ յուղերից ազատման: Բացի տհաճ չորությունից, կարող եք ստանալ նաև մաշկային մի շարք խնդիրներ: Այնպես որ աշխատեք չտրվել լոգանքի գելերի և փրփուրների գրավչությանը:
Պաշտպանեք հեռախոսը խոնավությունից
Երբ գտնվում եք լողափում, կամ ուղղակի լոգանք եք ընդունում, խոնավությունից և ջրից հեռախոսը պաշտպանելու համար այն ուղղակի դրեք հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակի մեջ:
Օգտագործեք ստեղնաշարի «ոտքերը»
Համակարգչի ստեղնաշարի տակի հատվածում կան փոքրիկ «ոտքեր», որոնք օգնում են ստեղներն ավելի լավ տեսնել: Բայց եթե արդեն կարողանում եք տպել՝ առանց ստեղնաշարին նայելու, ապա խորհուրդ չի տրվում օգտագործել այս «ոտքերը», քանի որ կարող են դաստակների ցավ առաջացնել:
Մազակալների օգտագործում
Այսպիսի մազակալներ կրելիս դրանց մետաղե ալիքաձև հատվածը ներքևում պետք է լինի:
Շրթներկի հետքերի վերացում
Սովորական մազի լաքը կարող է օգնել՝ հեռացնել շրթներկի հետքերը հագուստի վրայից: Ուղղակի փչեք այն հետքի վրա և հանգիստ թողեք 10 րոպե: Այնուհետև մաքրեք այն խոնավ սպունգով և դրեք լվացքի մեքենայի մեջ:
Ինչպես սառեցնել խմիչքը
Մեծ տարան լցրեք ջրով և սառույցով՝ 1:1 հարաբերությամբ և ավելացրեք աղ (1 լ ջրին 2 գդալ): Շիշը դրեք ջրի մեջ այնպես, որ այն ամբողջովին ծածկվի սառույց+ջրով: 2 րոպե անց այն 8-10 աստիճան ավելի սառը կլինի:
Ինչպես հեշտությամբ տաքացնել կերակուրը
Միկրոալիքային վառարանում ուտելիքը տաքացնելիս օղակի տեսք տվեք նրան, և այն ավելի արագ ու հեշտ կտաքանա:
Քողարկման արվեստը
Եթե ցանկանում եք մի բան այնպես գրել, որ ոչ ոք չկարողանա այն կարդալ, ապա դրա վրայից մի այլ բառ գրեք:
Միջատների դեմ պաշտպանություն
Թխվածքների թղթե ամանները հրաշալի եղանակ են ըմպելիքները միջատներից պաշտպանելու համար:
Լավագույն եղանակը պաղպաղակը պահելու համար
Եթե ցանկանում եք, որ պաղպաղակը փափուկ մնա, եթե անգամ այն սառցարանում է, ապա դրեք այն հերմետիկ փակվող պլաստիկ տուփի մեջ: