Ուշադրություն`ապագա մայրիկներին: Հղիության ընթացքում սուրճ խմե՞լ , թե`ոչ
PHOTOՄարդկանց 80%-ը օրը սկսում է մեկ գավաթ սուրճով, սակայն միլիոնավոր մարդկանց սիրելի ըմպելիքը մեծապես ազդում է օրգանիզմի ներքին գործընթացների վրա: Առավոտյան այն առույգացնում է, օրվա ընթացքում՝ տոնուս հաղորդում, օգնում է նաեւ թուլանալ: Արդյոք կարելի՞ է կնոջը սուրճ խմել հղիության ժամանակ:
Մասնագետները պնդում են, որ սուրճն իսկապես կարող է ազդել փոքրիկի հոգեբանական իրավիճակի վրա, քանի որ այն պարունակում է կոֆեինի մեծ քանակություն, ինչը վնասակար է պտղին: Փորձեք ամբողջությամբ հրաժարվել սեւ սուրճից: Փոխարենը նախընտրեք կաթով կամ սերուցքով սուրճ: Այդպիսի սուրճը նույնպես կարելի է խմել միայն ամիսը 3-4 անգամ: Հղիության ընթացքում հրաժարվեք տուփերով «3-ը 1-ում» սուրճից, որովհետև դրանք վտանգավոր հավելումներ են պարունակում:
Մասնագետներն ապագա մայրիկներին խորհուրդ են տալիս կյանքի այդ կարեւորագույն ժամանակահատվածում առավելագույնս ուշադիր լինեն ապագա երեխայի առողջության նկատմամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: