Հաշտեցման Դինքի ուղերձն այսօր առավել քան արդիական է. Օզդեմիր
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրն ամփոփել է Կանադա կատարած այցը` անդրադառնալով նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Օզդեմիրը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Նա մեծ պատիվ է համարել Կանադայում Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելը: «Ինձ համար մեծ պատիվ էր ելույթ ունենալ երկու միջոցառումների, որոնք նվիրված էին իմ ընկերոջ` Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին: Հրանտի հաշտեցման ուղերձն այսօր առավել քան արդիական է: Թուրքական հասարակությունը պետք է հաղթահարի իր տարաձայնությունները, որպեսզի ի վերջո Հայաստանն ու Թուրքիան հաշտվեն»,- նշել է Օզդեմիրը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



